Մարտի 2-ի գիշերը Հեզբոլահը հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղւթյամբ։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։ Հեզբոլահում հայտարարել են, որ այդ հարվածները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության վրեժն են։
Պայմանավորվածության համաձայն՝ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղի ժամանակով ժամը 04:00-ին (Երևանի ժամանակով` 06:00-ին): Բացի այդ, Իսրայելը 60 օրվա ընթացքում ստիպված կլինի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը լիբանանյան տարածքներից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
Sky News Arabia-ի տվյալներով՝ ոստիկանությունը շրջափակել է այն տարածքը, որտեղ գտնվում է հարձակման ենթարկված տունը։ «Հարձակման հետևանքները դեռ պարզ չեն»,- հավելել է հեռուստաալիքի աղբյուրը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների խորհրդի փակ նիստում հայտարարել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն պետք է հիշի, որ Իսրայելը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ։ Նեթանյահուն էլ ասել է, որ Իսրայելը ստեղծվել է պատերազմում հաղթելու արդյունքում։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան Հեզբոլահ արմատական խմբավորումը: Ինչպես հայտնել է խմբավորման մամուլի ծառայությունը, հարվածը հասցվել է հինգշաբթի Լիբանանի հարավում և Բեյրութում իսրայելական հարձակումներին ի պատասխան:
Սաֆեդ քաղաքը գտնվում է Լիբանանի սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այս շտաբը, որին հարվածել է Հեզբոլահը, իրականացնում էր ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի հյուսիսում տեղակայված զորամիավորումների հրամանատարությունը։
Նախաձեռնությունը նախատեսում է կողմերի հաշտեցում՝ «միաժամանակ բոլոր ճակատներում»։ Ընդ որում, Իսրայելն այդ բանակցությունների կողմ չի հանդիսանում, սակայն տեղեկացված է դրանց ընթացքի մասին։
Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ Կիրյաթ-Յամում հրթիռակոծության հետևանքով տուժել է 70-ամյա մի կին, որն ստացել է բեկորային վնասվածք։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։